Cryptocurrency Prices by Coinlib

«Ես կգնամ պոկերի մրցաշարերի, երբ ավարտեմ ֆուտբոլը»․ Նեյմար

d5a5d5bd d5afd5a3d5b6d5a1d5b4 d5bad5b8d5afd5a5d680d5ab d5b4d680d681d5a1d5b7d5a1d680d5a5d680d5ab d5a5d680d5a2 d5a1d5bed5a1d680d5bf 607be09ba4bdb

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է ապագայի իր ծրագրերի և պոկերի հանդեպ սիրո մասին:

«Ես սկսեցի պոկեր խաղալ 2014 թվականի Աշխարհի առաջնությունում: Մրցաշարի ընթացքում շատ խաղացողներ դա արեցին, և արդյունքում ես սկսեցի սովորել խաղալ նրանց հետ: Ես կողքից դիտում էի, իսկ հետո հետաքրքրվում էի խաղով: Նրանց խաղալու ձևն ինձ համար հիանալի էր: Եվ ես տարիներով սիրահարվեցի պոկերին:

Կենտրոնացումը ֆուտբոլի և պոկերի նմանություններից մեկն է: Ինչպես եք կարդում  խաղը դուք և ձեր հակառակորդը, շատ կարևոր է: Կարծում եմ` սա ֆուտբոլի ամենակարևոր կողմերից մեկն է` կարդալ խաղը, հակառակորդին, դա ես եմ անում, որպեսզի հասկանամ, թե որտեղ հարձակվել, որտեղ տեղափոխվել, ինչ-որ պահ ստեղծել  թիմի համար: Նույնն է պոկերում՝ դու պետք է կարդաս խաղը, մրցակիցներին և հասկանաս, թե երբ է հարձակման պահը:

Կարծում եմ, որ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ես կկարողանամ մասնակցել մրցաշարերի, ճանապարհորդել և խաղալ այն մրցաշարերում, որոնց միշտ ցանկացել եմ մասնակցել, բայց չեմ կարողացել իմ ծանրաբեռնվածության, կարիերայի պատճառով: Այնպես որ, երբ ես ավարտեմ իմ կարիերան՝ որպես ֆուտբոլիստ, դա կլինի իմ գործողություններից մեկը` մասնակցել այսպիսի մրցաշարերի:

Խորհրդատվություն խնդրեցի ընկերներից, պոկերի մասնագետներից` իմ խաղը բարելավելու համար: Եվ ես վստահ եմ, որ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո կկարողանամ մի փոքր ավելի լավ խաղալ: Ես կիմանամ՝ ինչպես վայելել բուն խաղը, որպեսզի այն ուրախություն պարգևի, և սա ամենակարևորն է»,- իր մտքերով կիսվել է լատինաամերիկացին:

Սիրարփի Աղաբաբյան