Cryptocurrency Prices by Coinlib

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից

d5a2d5a1d5bed5a1d680d5abd5a1d5b5d5ab d5a3d5acd5add5a1d5bed5b8d680 d5b4d5a1d680d5a6d5abd5b9 d5b0d5a1d5b6d5bd d5a4d5abd5bfd5a5 607c182e3e637

«Ես կցանկանայի խզել ակումբի հետ պայմանագիրը, ճիշտ է: Պատճառները կմնան ակումբի շրջանակներում:

Ինձ համար շատ կարևոր էր այս մասին ինքս ասել թիմին, քանի որ արդեն լուրեր են շրջանառվում:

Իմ ապագայի հետ կապված ամեն ինչ չէ, որ պարզ է: Մենք չենք քննարկել ազգային հավաքականում աշխատելու մասին: Իհարկե, ցանկացած մարզիչ կդիտարկի Գերմանիայի հավաքականը մարզել, բայց նախ պետք է դա հասկանամ: Վերջին շաբաթներն ինձ համար հեշտ չեն անցել: Այդ պատճառով շատ կարևոր էր ակումբին և իմ թիմին ասել ամեն ինչի մասին»,-ասել է Ֆլիկը:

56-ամյա մարզչի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ գործում է մինչեւ 2023 թվականը: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Յոահիմ Լյովի հեռանալուց հետո Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ազգային հավաքականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլիկի հեռանալու դեպքում թիմը կարող է գլխավորել Յուլիան Նագելսմանը, Մասիմիլիանո Ալեգրին կամ այլ թեկնածուներ:

Ֆլիկը սկսեց աշխատել «Բավարիայի» հետ 2019 թվականին՝ Նիկո Կովաչին պաշտոնանկ արվելուց հետո: Այս ընթացքում ակումբի հետ նա նվաճեց չեմպիոնությունը, գերմանական գավաթը և սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և ակումբային աշխարհի գավաթը:

Սիրարփի Աղաբաբյան