Cryptocurrency Prices by Coinlib

Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

d686d5a5d680d5a4d5abd5b6d5a1d5b6d5a4 d5afd5a1d680d5a1d5bad5a5d5bfd5b5d5a1d5b6d5b6 d5a1d5b6d5b0d5a1d5bbd5b8d5b2 d5b4d5a1d5bdd5b6d5a1 607b378d2f37f

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցեց Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:

Կարապետյանի պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտում հաղթեց մոլդովացի Անդրիս Կորնելի: Սակայն հաջորդիվ` 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող մարզիկը պարտվեց Ռուսաստանից Մուսա Մոգուշկովին և դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: