Cryptocurrency Prices by Coinlib

Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից

d5b3d5a1d5bad5b8d5b6d5abd5a1d5b6 d5b4d5bfd5a1d5a4d5abd680 d5a7 d685d5acd5abd5b4d5bad5abd5a1d5afd5a1d5b6 d5add5a1d5b2d5a5d680d5b6 d5a1 607b552244cbd

Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան:

Նա շեշտել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը համաշխարհային միասնականության խորհրդանիշ կարող է դառնալ: Ճապոնիան շարունակում է մանրակրկտորեն նախապատրաստվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության:

2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: