Cryptocurrency Prices by Coinlib

Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել

d5afd680d5a1d5afd5b8d681d5b6d5a5d680 d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5b8d5bdd5bfd5abd5afd5a1d5b6d5b6d5a5d680d5a8 d5a6d5abd5b6d5be 607ac4a364f53
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

39 0 0

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, նռնակ, որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ Երևանի Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրում մինչև ատամները զինված մի քաղաքացի կա։

Դեպքի վայր հասած ոստիկանները բանակցություններ են վարել նրա հետ։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, նռնակ, որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։