Cryptocurrency Prices by Coinlib

Կոտայքում 6 զինծառայողի վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը կալանավորվել է

d5afd5b8d5bfd5a1d5b5d684d5b8d682d5b4 6 d5a6d5abd5b6d5aed5a1d5bcd5a1d5b5d5b8d5b2d5ab d5bed680d5a1d5a5d680d5a9d5ab d5a5d5b6d5a9d5a1d680 607b3520958df
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

82 0 0

Դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նիստ է անցկացրել և վարորդի խափանման միջոցը որոշել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Կոտայքի մարզում 6 զինծառայողների վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած «Mercedes»-ի վարորդը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Հայտնել էինք, որ ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի էր ենթարկել 6 հետիոտնի ու դիմել է փախուստի։ Վրաերթի հետևանքով տեղում մահացել էին պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Բադալյանը (ծնվ. 1988թ.) և կրտսեր սերժանտ Լևոն Մկրտումյանը (ծնվ. 1992թ.): 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

«Հարուցված քրգործով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառվի»,–գրում է կայքը։

Դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նիստ է անցկացրել, որից հետո հայտնել է, որ բավարարել է քննիչի միջնորդությունը։