Cryptocurrency Prices by Coinlib

«Սուլշերը կարող է խաղացողներին չօգտագործել կազմում, բայց նա նրանց չի հեռացնի, կարծես նրանք գոյություն չունեն»․ Պոգբան՝ Մոուրինյոյի մասին

d5bdd5b8d682d5acd5b7d5a5d680d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5add5a1d5b2d5a1d681d5b8d5b2d5b6d5a5d680d5abd5b6 d5b9d685d5a3d5bfd5a1 6079ad6e7bee3

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է մարզիչներ Ժոզե Մոուրինյոյի ու Օլե Գունար Սուլշերի տարբերությունների մասին:

«Իմ հարաբերությունները Սուլշերի հետ տարբեր են  Մոուրինյոյի հետ հարաբերություններից։ Օլեն չի գնա խաղացողների դեմ: Օլեն կարող է խաղացողներին չներառել կազմում, բայց չի հեռացնի նրանց, կարծես նրանք գոյություն չունեն: Սա է տարբերությունը Մոուրինյոյի և Օլեի միջև:

Ես հիանալի հարաբերություններ ունեի Մոուրինյոյի հետ, բոլորը դա տեսել են, իսկ հաջորդ օրն ինչ-որ բան պատահեց, և ոչ ոք չգիտի, թե ինչ: Սա տարօրինակություն է, որ ունեցանք ես ու Մոուրինյոն, և ես չեմ կարող դա բացատրել, քանի որ ես ինքս չեմ հասկանում: Նման մի բան»,- ասել է ֆրանսիացին:

Պոգբան ու Մոուրինյոն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-2018 թվականներին։

Սիրարփի Աղաբաբյան