Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոմա»-ն Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում է

d5bcd5b8d5b4d5a1 d5b6 d5a5d5bed680d5b8d5bad5a1 d5acd5abd5a3d5a1d5b5d5ab d5afd5abd5bdd5a1d5a5d5a6d680d5a1d683d5a1d5afd5abd5b9 607921b18210c

Իտալական «Ռոմա»-ն դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչի պատասխան խաղի առաջին կեսում տարածքային առավելություն ուներ «Այաքս»-ը, որը, սակայն, ունեցած առավելությունն առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացավ վերածել գոլի և գրավել «Ռոմա»-ի դարպասը:

Երկրորդ կեսում «Ռոմա»-ը շեշտը դրել էր հակագրոհների վրա, ինչն իր օգուտը տվեց: 71-րդ րոպեին հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Էդին Ջեկոն: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, սակայն Եվրոպա լիգայի հաջորդ փուլ դուրս եկավ «Ռոմա»-ն, քանի որ հաղթել էր նախորդ խաղում 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 87-րդ րոպեին:

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը նվաճեցին նաև «Վիլիառեալ»-ը, «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: