Cryptocurrency Prices by Coinlib

«Ոչ միայն սևամորթները պետք է խոսեն ֆուտբոլում ռասիզմի մասին, և ոչ միայն գեյերը՝ հոմոֆոբիայի մասին»․ Ռապինո

d5b8d5b9 d5b4d5abd5a1d5b5d5b6 d5bdd687d5a1d5b4d5b8d680d5a9d5b6d5a5d680d5a8 d5bad5a5d5bfd684 d5a7 d5add5b8d5bdd5a5d5b6 d686d5b8d682 6079c9a7243a7

ԱՄՆ կանանց հավաքականի ավագ Մեգան Ռապինոն խոսել է ֆուտբոլում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության մասին:

«Մենք պայքարում ենք հավասար ներդրումների, հավասար հնարավորությունների, թիմերի հավասար ռեսուրսների համար: Ես Մեսսիի նման աշխատավարձ չեմ խնդրում: Սա հեռու է իրականությունից:

Եթե ​​պատանեկան ֆուտբոլում ունենայինք նույն մարզման ծրագրերը, գովազդային նույն հնարավորությունները, ապա կարելի էր խոսել կանանց ֆուտբոլի աճի մասին: Մենք տեսանք, որ ստացված ներդրումներից հետո ակումբների և ֆուտբոլիստների մակարդակը վերջին 4-5 տարիների ընթացքում աճել է:

2019 թվականի աշխարհի գավաթը հիանալի օրինակ է: Եվ միակ պատճառն այն է, որ մենք մեծ աղմուկ բարձրացրինք:

Ոչ միայն սևամորթ ֆուտբոլիստները պետք է խոսեն ռասիզմի մասին, ոչ միայն գեյերը պետք է խոսեն հոմոֆոբիայի մասին, ոչ միայն կանայք պետք է խոսեն անհավասար վարձատրության մասին: Մենք բոլորս պատասխանատվություն ունենք»,- ասել է Ռապինոն Radio Montecarlo-ի եթերում:

Սիրարփի Աղաբաբյան