Cryptocurrency Prices by Coinlib

Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալ իր ներկայիս ակումբից

d5a2d5a1d680d5bdd5a5d5b2d5b5d5a1d5b6d5a8 d681d5a1d5b6d5afd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5b8d682d5b6d5ab d5b0d5a5d5bcd5a1d5b6d5a1d5ac 607991855791b

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից:

Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը ուզում է հեռանալ «Աստանայից», քանի որ գոհ չէ: Հայ կիսապաշտպանին դուր չի գալիս, որ ակումբն ուշացնում է աշխատավարձը: «Աստանան» էլ մտադիր է Բարսեղյանի տրանսֆերից գումար վաստակել` վաճառելով հայ ֆուտբոլիստին:

Տիգրան Բարսեղյանի պայմանագիրը ղազախական «Աստանայի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր: