Cryptocurrency Prices by Coinlib

Արթուր Ալեքսանյանը թարմ ուժերով է մոտենում Օլիմպիական խաղերին. Էդուարդ Սահակյան

d5a1d680d5a9d5b8d682d680 d5a1d5acd5a5d684d5bdd5a1d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5a9d5a1d680d5b4 d5b8d682d5aad5a5d680d5b8d5be d5a7 d5b4d5b8d5bf 6079ad697fd23

Եվրոպայի առաջնության Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմն ընտրվել է վերջին արդյունքները հաշվի առնելով:

«Եվրոպայի առաջնության մասնակից ըմբիշներին ընտրել ենք հաշվի առնելով Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարի արդյունքները: Քանի որ այս տարի մրցաշարերը շատ խիտ են, դրա համար ընտրել ենք կազմ, որ հետագայում էլ ըմբիշները կարողանան մասնակցել մրցաշարերի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքականի մարզչական շտաբը ցանկություն ունի հավասար բաշխել այն մարզիկներին, որ նրանք կարողանան մասնակցել նաև երիտասարդների առաջնությանը:

«Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելուն, ապա որոշել ենք, որ նա ուժերը կչափի Բուդապեշտի մրցաշարում, որը կլինի Օլիմպիական խաղերից առաջ: Արթուր Ալեքսանյանն իրեն լավ է զգում և թարմ ուժերով է մոտենում ՕԽ-ին»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` մինչ ՕԽ-ն հավաքականի թիմը մի քանի ուսումնամարզական հավաք կանցկացնի, որոնցից մեկը՝ արտերկրում:

Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև ազատ ոճային ըմբիշների կազմը. Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ):

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում: