Cryptocurrency Prices by Coinlib

Ոստիկանությունը պարզել է վրաերթի զոհ դարձած երիտասարդների ինքնությունը

d5b8d5bdd5bfd5abd5afd5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5bad5a1d680d5a6d5a5d5ac d5a7 d5bed680d5a1d5a5d680d5a9d5ab d5a6d5b8d5b0 607806037f29d
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

189 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210415/27183261/vostiaknutyun-parzel-e-vraerti-zoh-darcac-eritasardneri-inqnutyun.html

«Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են։ Վարորդը եղել է անսթափ վիճակում։