Cryptocurrency Prices by Coinlib

Անսթափ վարորդը վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. կա 2 զոհ

d5a1d5b6d5bdd5a9d5a1d683 d5bed5a1d680d5b8d680d5a4d5a8 d5bed680d5a1d5a5d680d5a9d5ab d5a7 d5a5d5b6d5a9d5a1d680d5afd5a5d5ac d5bad5b6 6 d5ae 6077ce3f4f2e5
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

161 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210415/27182254/anstap-varord-vraerti-e-entarkel-pn-6-zincarayoxi-u-dimel-paxusti-ka-2-zoh.html

Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։ 

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի ու դիմել է փախուստի։

2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։  Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու մյուս  տուժածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։