Cryptocurrency Prices by Coinlib

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել

d5bdd5a1d680d5bdd5a1d683d5a5d5acd5ab d5a4d5a5d5bad684 d5a5d680d687d5a1d5b6d5ab d5afd5a5d5b6d5bfd680d5b8d5b6d5b8d682d5b4 54 d5b0d5a1d5b4 6076b3fde5ae4
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

303 0 0

Ըստ նախնական տեղեկությունների` սպանվածի և սպանությունը կատարողի միջև վեճ է ծագել, որի պատճառը եղել է պաշտպանիչ դիմակ չդնելը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում  է shamshyan.com–ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին հայտնաբերել են տղամարդու դի։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, վերջինս տեղում մահացել է»,– գրում է կայքը։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները։


©
Sputnik / Asatur Yesayants

Իրավապահներն աշխատում են դեպքի վայրում

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։  ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ։


©
Sputnik / Asatur Yesayants

Իրավապահներն աշխատում են դեպքի վայրում

Ոստիկանությունն ու քննչական բաժինն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։


©
Sputnik / Asatur Yesayants

Իրավապահներն աշխատում են դեպքի վայրում

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա փախել։

Ուշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է