Cryptocurrency Prices by Coinlib

Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

d5bed5a9d5a1d680 d5b9d5abd5bed5a1 d5a3d5b5d5b8d682d5b2d5ab d5b4d5b8d5bf d5bfd5b8d682d5aad5a1d5aed5b6d5a5d680d5abd681 d5b4d5a5d5afd5ab 60759ab6cd235
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

4 0 0

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik․ Վայոց Ձորի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ռ․ Շ․, ծնված 1988 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

«Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին (ծնված 1992 թ․) հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1995 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից, և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հավաքվածները տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են