Cryptocurrency Prices by Coinlib

Ճապոնիայում օլիմպիական կրակի փոխանցավազքն առաջին անգամ տեղի է ունենում առանց հանդիսականների

d5b3d5a1d5bad5b8d5b6d5abd5a1d5b5d5b8d682d5b4 d685d5acd5abd5b4d5bad5abd5a1d5afd5a1d5b6 d5afd680d5a1d5afd5ab d683d5b8d5add5a1d5b6d681 6075489712db4

Օլիմպիական կրակի փոխանցավազքը խտաբնակ Օսակայի արեւմտյան պրեֆեկտուրայում ապրիլի 13-ին սկսվել է առանց հանդիսականների մասնակցության եւ ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Այդ կրճատված ձեւաչափով այն օլիմպիական շարժման պատմության մեջ տեղի է ունենում առաջին անգամ տեղական իշխանությունների խնդրանքով, որոնք անհանգստացած են նոր կորոնավիրուսով վարակումների թվի աճի սպառնալիքից, հայտնել է Տոկիոյում կայանալիք ամառային Խաղերի կազմկոմիտեն։

Փոխանցավազքը կազմակերպվել էտեղի խոշոր զբոսայգում, այն բաժանված է 200-ական մետրով փուլերի: Յուրաքանչյուր վազորդի թույլատրված է իր հետ բերել չորս հարզատներից եւ ընկերներից ոչ ավելի: Օլիմպիական ջահը, մասնավորապես, կտանեն Օսակայում բնակվող՝ Ճապոնիայում հայտնի արտիստներ եւ մարզիկներ: Փոխանցավազքը կտեւի երկու օր: Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը տեղի իշխանությունների խնդրանքով Օսակայում սահմանել է վարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված միջոցներ: Ավելի քան 19 միլիոն բնակչությամբ պրեֆեկտուրաի բնակիչներին այդ առնչությամբ հորդորում են հնարավորինս դուրս չգալ տնից եւ խուսափել մարդկանց կուտակման վայրերից:

Օլիմպիական կրակի փոխանցավազքը Ճապոնիայում սկսվել է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի J-Village ֆուտբոլի վարժական կենտրոնի տարածքում: Այն կտեւի 121 օր, ջահը պլանավորվում է տանել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 մունիցիպալիտետներով: Ինչպես սպասվում է, փոխանցավազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային վարակի գլոբալ բռնկման պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: