Cryptocurrency Prices by Coinlib

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը մտադիր է զարգացնել Եվրոպայի առաջնության հաջողությունը

d5aed5a1d5b6d680d5b8d680d5a4 d5acd5abd5a1d5b6d5a1 d5a3d5b5d5b8d682d680d5bbd5b5d5a1d5b6d5a8 d5b4d5bfd5a1d5a4d5abd680 d5a7 d5a6d5a1d680 607564cd3f773

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը մտադիր է զարգացնել Եվրոպայի առաջնության հաջողությունը:

«Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար շատ կարևոր էր: Մրցակցությունիցս գոհ եմ, բայց հիմնական գնահատականը կտան մարզիչները: Մեդալ կա, և ընթացքն էլ հաջող էր: Հույսով եմ, որ կկարողանամ հաջորդ մրցաշարերին առավել լավ արդյունք գրանցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյուրջյանը: Ծանրորդի խոսքով` առաջնության ընթացքը լարված է ստացվել իր համար, սակայն սա դեռ ամենը չէ, և ինքը մտադիր է հաջողություններ գրանցել Օլիմպիական խաղերում ևս: