Cryptocurrency Prices by Coinlib

Ծանրորդներին փոխարինելու է գալիս առավել ուժեղ սերունդ. Վիգեն Խաչատրյան

d5aed5a1d5b6d680d5b8d680d5a4d5b6d5a5d680d5abd5b6 d683d5b8d5add5a1d680d5abd5b6d5a5d5acd5b8d682 d5a7 d5a3d5a1d5acd5abd5bd d5a1d5bcd5a1 6075489236536

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականում սերնդափոխություն է, իսկ նոր սերունդը պակաս ուժեղ չէ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

«Մենք իսկապես կարոտել էինք միջազգային մրցաշարերին և դրա համար էլ նմանատիպ մոտեցում էինք ցուցաբերել: Մի փոքր անհաջողություն ունեան Դավիթ Հովհաննիսյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Սիմոնի դեպքում վնասվածքի պատճառով ռիսկի չգնացինք: Մեզ համար առաջնայինը Օլիմպիական խաղերն են»,- լրագրողներին ասաց Խաչատրյանը: Վերջինիս խոսքով` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներն ի սկզբանե այդ չեմպիոնական տրամադրությամբ էլ եկել էին: «Հավաքականում թիմի սերնդափոխություն է, և այն պատրաստ է: Հավաքականում սերնդափոխություն է: Ծանրորդներին փոխարինելու է գալիս առավել ուժեղ սերունք: Եվրոպայի մյուս առաջնությունում նորից նոր անուններ եք լսելու»,- ասաց մասնագետը:

Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ՝ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե մեդալակիր: