Cryptocurrency Prices by Coinlib

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 07-ի վարորդն ու ուղևորները հիվանդանոցում են

d5add5b8d5b7d5b8d680 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5b7d5abd680d5a1d5afd5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4 07 d5ab d5bed5a1d680d5b8 6075efb6bc365
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

29 0 0

Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik․ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած Volkswagen Passat, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ` Գյումրու բնակիչ 71-ամյա Մելինե Ս.-ն, Արևիկ գյուղի բնակիչ 39-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է