Cryptocurrency Prices by Coinlib

Ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 5 մարզիկով

d5a1d5a6d5a1d5bf d5b8d5b3d5a1d5b5d5abd5b6 d5a8d5b4d5a2d5abd5b7d5b6d5a5d680d5a8 d5a5d5bed680d5b8d5bad5a1d5b5d5ab d5a1d5bcd5a1d5bbd5b6 607581ee3c636

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

Հավաքականի մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կազմը` Գևորգ Թադևոսյան- 65 կգ, Արման Անդրեասյան-70 կգ, Հրայր Ալիխանյան-74 կգ, Արման Ավագյան-79 կգ, Մարզպետ Գալստյան -92 կգ:

«Մարզիկներին ընտրել ենք Հայաստանի առաջնության և Կիևի միջազգային մրցաշարի արդյունքները հաշվի առնելով: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկներն այժմ մարզվում են իրենց ծրագրով: Իսկ հաջորդ վարկանիշային մրցաշարի կազմը հայտնի կլինի Եվրոպայի առաջնությունից հետո»,- ասաց Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում: