Cryptocurrency Prices by Coinlib

Փրկարարները գտել են Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին

d683d680d5afd5a1d680d5a1d680d5b6d5a5d680d5a8 d5a3d5bfd5a5d5ac d5a5d5b6 d5b0d680d5a1d5a6d5a4d5a1d5b6d5b8d682d5b4 d5afd5b8d680d5a1d5ae 55 60746596bbe75
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

18 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e5/04/0c/27145978.jpg

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210412/27146063/prkararanery-gtel-en-hrazdanum-korats-55-amya-qaxaqacu-din.html

55-ամյա քաղաքացին փորձել էր ինքնասպան լինել` նետվելով Հրազդան քաղաքում գտնվող ջրամբարը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Փրկարարները հայտնաբերել են մի քանի օր առաջ Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեռ ապրիլի 9-ին` ժամը 19։29-ին, ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, որ քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնասպան լինել Հրազդան քաղաքում՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարները ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։

Սյունիքի մարզի 83-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել

Նրան գտնելու համար այսօր կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայողական մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17։04-ին փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին։

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ