Cryptocurrency Prices by Coinlib

Սյունիքի մարզի 83-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել

d5bdd5b5d5b8d682d5b6d5abd684d5ab d5b4d5a1d680d5a6d5ab 83 d5a1d5b4d5b5d5a1 d5a2d5b6d5a1d5afd5abd5b9d5a8 d5bfd5b6d5abd681 d5a4d5b8d682d680 60742d4d69ddd

Անհետ կորածի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

 

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Սյունիքի մարզի 83-ամյա մի բնակիչ երեկ տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նշվում է, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ։