Cryptocurrency Prices by Coinlib

Ողբերգական ավտովթար Արարատում. 22-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

d5b8d5b2d5a2d5a5d680d5a3d5a1d5afd5a1d5b6 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5a1d680d5a1d680d5a1d5bfd5b8d682d5b4 22 d5a1d5b4d5b5d5a1 d5bf 6074495a932fd
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

18 0 0

Տեղի ունեցած ՃՏՊ–ի դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով 22-ամյա մի տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Դավթաշեն թաղամասում տղամարդն ընկել է 4–րդ հարկից ու հայտնվել 1–ին հարկի ծածկի վրա

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։