Cryptocurrency Prices by Coinlib

Մխիթարյանը հնարավոր է՝ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին

d5b4d5add5abd5a9d5a1d680d5b5d5a1d5b6d5a8 d5b0d5b6d5a1d680d5a1d5bed5b8d680 d5a7d59d d5b4d5a1d5bdd5b6d5a1d5afd681d5ab d5a1d5b5d5a1 607483d4179a2

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի Եվրոպա լիգայի «Այաքս»-ի դեմ պատաստխան խաղին:

Այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը դեռևս մեկ անգամ է մասնակցել թիմի ընդհանուր մարզմանը, բայց շատ կարևոր է, որ Մխիթարյանը պատրաստ լինի «Այաքսի» դեմ պատասխան խաղին»,- ասել է մասնագետը:

Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին: Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում, աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման :

Եվրոպա լիգայի «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին: Թիմերի առաջին խաղում «Ռոմա»-ն հաղթել էր 2:1 հաշվով: