Cryptocurrency Prices by Coinlib

«Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց 15 օր առաջ Վինիսիուսն ասում էր, որ «Բարսայի» երկրպագու է»․ «Բարսելոնայի» սկաուտ

d5b4d5a1d5a4d680d5abd5a4d5ab d5bcd5a5d5a1d5ac d5bfd5a5d5b2d5a1d683d5b8d5add5bed5a5d5acd5b8d682d681 15 d685d680 d5a1d5bcd5a1 607483cf6d7ce

Հարավային Ամերիկայում «Բարսելոնայի» սկաուտության վարչության նախկին ղեկավար Անդրե Կյուրին ասել է, որ «Ռեալի» վինգեր Վինիսիուսը, հնարավոր է, հայտնվեր կատալոնական ակումբում:

«Մենք Վինիսիուսով հետաքրքրվեցինք  Մադրիդի «Ռեալից» երեք ու կես տարի առաջ: Բայց, ի վերջո, նրա գործակալները, ովքեր պայմանավորվել էին «Բարսայի» հետ, դավաճանեցին մեզ:

Նրանց հաճախորդը մենք էինք, ոչ թե Մադրիդը: Մենք շատ լավ ընկերներ ունեինք՝ մենք հիմնական հյուրերն էինք միմյանց հարսանիքներին և մեր երեխաների հարսանիքներին:

Բայց վճռական պահին նրանք թիկունքից դանակահարեցին մեզ: «Ռեալ» տեղափոխվելուց 15 օր առաջ Վինիսիուսը ասում էր, որ ինքը «Բարսելոնայի» երկրպագու է, որ Նեյմարը իր կուռքն է, իսկ Մեսսին ավելի լավն է, քան Կրիշտիանուն»,- ասել է Կյուրին:

Սիրարփի Աղաբաբյան