Cryptocurrency Prices by Coinlib

Ծանրամարտի հավաքականը ժամանեց Երևան

d5aed5a1d5b6d680d5a1d5b4d5a1d680d5bfd5ab d5b0d5a1d5bed5a1d684d5a1d5afd5a1d5b6d5a8 d5aad5a1d5b4d5a1d5b6d5a5d681 d5a5d680d687d5a1d5b6 60744bf68e320

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից:

«Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորելու էին եկել ծանրորդների հարազատները և մարզասերները: Մոսկվայից հավաքական թիմի հետ Երևան ժամանեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս գոհ է մարզիկների ելույթներից: «Երկու երեք տարի անց այս հավաքականը կլինի աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք հիմա երիտասարդ են, փորձառություն հավաքելուց հետո մենք կպայքարենք միայն թիմային հաղթանակի համար»,-ասաց Գիլոյանը: