Cryptocurrency Prices by Coinlib

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները

d5aed5a1d5b6d680d5a1d5b4d5a1d680d5bfd5ab d5a5d5bed680d5b8d5bad5a1d5b5d5ab d5a1d5bcd5a1d5bbd5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5a1d5b5 6072c1bed303a

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցումային վերջին օրն է:

Հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները: 87+ քաշային կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Արփինե Դալալյանը, իսկ տղամարդկանց գերծանր քաշային կարգում հարթակ դուրս կգան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու երիտասարդների աշխարհի հաղթող Վարազդատ Լալայանը: Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում նրանց ու Լաշա Տալախաձեի միջև:

Հիշեցնենք, որ այս պահին մեր ընտրանին թիմային հաշվարկում 4-րդն է: