Cryptocurrency Prices by Coinlib

Գիշերը կրակոցներ են հնչել Աբովյան քաղաքում․ 19-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

d5a3d5abd5b7d5a5d680d5a8 d5afd680d5a1d5afd5b8d681d5b6d5a5d680 d5a5d5b6 d5b0d5b6d5b9d5a5d5ac d5a1d5a2d5b8d5bed5b5d5a1d5b6 d684d5a1d5b2 6072a40146abc
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

34 0 0

Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այս գիշեր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։ Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Արմեն Պողոսյանն է։ Ըստ տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքում գտնվող «Ֆեմիլի Ֆուդ» հացատնից ոչ հեռու:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: