Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հորդանանի հետ

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d686d5b8d682d5bfd5a2d5b8d5acd5ab d5afd5a1d5b6d5a1d5b6d681 d5a8d5b6d5bfd680d5a1d5b6d5abd5b6 d5b8 6071c4887183c

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 10-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կայացավ մրցաշարի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Հորդանանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի հավաքականն ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 5. Անի Կարապետյան (20. Աննա Դալլաքյան, 60) 8. Մարալ Արթին (15. Քրիստինե Մանգասարյան, 37, 7. Նենսի Ավեսյան, 46) 9.Անի Սարգսյան 10. Օլգա Օսիպյան (ա) 11. Լուիզա Ղազարյան (14. Պայծառ Ասատրյան, 60) 13. Սիդնի Վերմիլյոն 17. Նորա Եղյան 22. Անի Ղուկասյան 25. Օքսաննա Պիզլովա:

Ավելի վաղ, Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում: Ապրիլի 8-ին «Փյունիկ» մարզադաշտում կայացավ մրցաշարի առաջին տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Լիբանանի հավաքականների միջև: Մեր թիմը հաղթեց 2:0 հաշվով: 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը։