Cryptocurrency Prices by Coinlib

Կինը սպառնացել է, որ արատավորող ձայնագրություններ կհրապարակի. փողը ստանալուց հետո բռնվել է

d5afd5abd5b6d5a8 d5bdd5bad5a1d5bcd5b6d5a1d681d5a5d5ac d5a7 d5b8d680 d5a1d680d5a1d5bfd5a1d5bed5b8d680d5b8d5b2 d5b1d5a1d5b5d5b6d5a1d5a3 60718a21ef650
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

26 0 0

Ոստիկանության Երևան քաղաքի ու Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ կինը բռնվել է ու գերեզմանատնից բերման ենթարկվել ոստիկանության բաժին։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանում 49-ամյա մի կին է ձերբակալվել գումար շորթելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասիսի բաժինը ապրիլի 8-ին մի տղամարդուց հաղորդում է ստացել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ: Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել է և սպառնացել, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200.000 դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկությունները:

ՊԵԿ-ում նախահեղափոխական բացահայտում են արել. մեղավորների շրջանակը պարզվում է

Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 13.45-ին, 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200.000 դրամը ստանալուց հետո բռնվել և իրեն ուղեկցող «Մերսեդես» ավտոմեքենայի և վարորդի հետ Ղուկասավան համայնքի գերեզմանատնից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթմամբ ստացած 200.000 դրամը:

Հարուցվել է քրեական գործ։ 49-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել