Cryptocurrency Prices by Coinlib

Կարեն Տոնականյանն պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի երկրորդ մենամարտը

d5afd5a1d680d5a5d5b6 d5bfd5b8d5b6d5a1d5afd5a1d5b6d5b5d5a1d5b6d5b6 d5bad680d5b8d686d5a5d5bdd5abd5b8d5b6d5a1d5ac d5bcd5abd5b6d5a3d5b8 6071702bc91e4

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանն պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի 2-րդ մենամարտը:

Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը կմրցի Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տարել: Ռոֆիվան եղել է նաեւ WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Ապրիլի 9-ին կայացել է մարզիկների հայացքների մենամարտն ու կշռման արարողությունը։

Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: