Cryptocurrency Prices by Coinlib

Բասկետբոլի կանանց առաջնության եզրափակչի մասնակիցները հայտնի են

d5a2d5a1d5bdd5afd5a5d5bfd5a2d5b8d5acd5ab d5afd5a1d5b6d5a1d5b6d681 d5a1d5bcd5a1d5bbd5b6d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5a5d5a6d680d5a1d683 607153f8ba3f5

Հայաստանիբակսետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչի զույգը հայտնի է:

Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի երրորդ և վճռորոշ խաղում «Երևան Բասկետ»-ը 53:42 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը (Հատիս), ով վաստակեց 23 միավոր։

Եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները: