Cryptocurrency Prices by Coinlib

Ոսկեվազի այգիներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է 84-ամյա տղամարդու դի

d5b8d5bdd5afd5a5d5bed5a1d5a6d5ab d5a1d5b5d5a3d5abd5b6d5a5d680d5abd681 d5b4d5a5d5afd5b8d682d5b4 d5b0d680d5a4d5a5d5b0 d5a7 d5a2d5bcd5b6 606dcddebcb93
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

30 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210407/27091166/voskevazi-aygineric-mekum-hrdeh-e-brnkvel-haytnabervel-e-84-amya-txamardu-di.html

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ապրիլի 7-ին, ժամը 16։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի տներից մեկին հարակից այգում տեղի է ունեցել հրդեհ․ կա այրված դի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր։

Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: