Cryptocurrency Prices by Coinlib

«Բավարիա»-ՊՍԺ․ առանց առաջատարների

d5a2d5a1d5bed5a1d680d5abd5a1 d5bad5bdd5aae280a4 d5a1d5bcd5a1d5b6d681 d5a1d5bcd5a1d5bbd5a1d5bfd5a1d680d5b6d5a5d680d5ab 606dec2b4943a

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում պարտվեց «Բավարիային»։ Կկարողանա՞ն փարիզցիները ռևանշի հասնել այս խաղում։

«Բավարիան» մրցաշրջանի ողջ ընթացքում շատ բարձր մակարդակ ունի Բունդեսլիգայում՝ 27 տուրից հետո աղյուսակը գլխավորում է հենց Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը: Բավարացիներն արդեն յոթ միավորով առաջ են անցել իրենց հիմնական և, փաստորեն, միակ մրցակցից՝ ի դեմս «Լայպցիգի»։ Երրորդ «Վոլֆսբուրգն» ունի 10 միավոր պակաս:

Չեմպիոնների լիգայում «Բավարիան» հայտնվեց «Ատլետիկոյի», «Զալցբուրգի» ու «Լոկոմոտիվի» հետ շատ պարզ խմբում: 18 հնարավորից բավարացիները խմբում վաստակեցին 16 միավոր և առաջին տեղով դուրս եկան փլեյ-օֆֆ: Հաջորդ մրցակից «Լացիոյի» հետ դիմակայության ճակատագիրը «Բավարիան» վճռեց արդեն Հռոմում՝ 4:1 հաշվով հաղթելով «արծիվներին»:

Պատասխան խաղում 2:1 հաշվով տնային հաղթանակը միայն ընդգծեց Գերմանիայի չեմպիոնի համաշխարհային գերազանցությունը մրցակցի նկատմամբ:

Այսօր «Բավարիան» կրկին ստիպված կլինի խաղալ առանց լավագույն ռմբարկու՝ ի դեմս Ռոբերտ Լևանդովսկու, որի կորուստը կարող է լրջորեն հարվածել թիմի հեռանկարներին մրցաշարում, չնայած 19 անպարտելի խաղերի: Չեն խաղա նաև Դուգլաս Կոստան և Կորենտին Տոլիսոն: Բացի այդ, դրական է եղել Սերժ Գնաբրիի կորոնավիրուսի թեստը։

ՊՍԺ-ն, ի տարբերություն իր ներկայիս մրցակցի, շատ ավելի դժվարությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Փարիզցիները խմբում հայտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդի», «Լայպցիգի» և «Բաշաքշեհիրի» հետ միասին և մինչև վերջին տուրը պայքարում էին փլեյ-օֆֆի ուղեգրի համար՝ ի վերջո 3:1 հաշվով հաղթելով «կարմիր սատանաներին», և դրանով երաշխավորել առաջին տեղը։

ՊՍԺ-ի փլեյ-օֆֆի առաջին մրցակիցը «Բարսելոնան» էր: Բայց չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, առաջին խաղում Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ թիմը 4:1 հաշվով նոկաուտի ենթարկեց «կապտանռնագույններին» ՝ որոշելով դիմակայության ճակատագիրը: Պատասխան խաղում ՊՍԺ-ն 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը կատալոնացիների հետ։

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի վիճակն ամենալավը չէ։ 31-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Փարիզցիները երեք միավորով են հետ մնում առաջատար «Լիլից»։ «Մոնակոն» ու «Լիոնը» նույնպես նվազագույն հեռավորության վրա են, ուստի մրցաշրջանի ավարտը շատ լարված կլինի:

Վերջին տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ անսպասելիորեն զիջեց «Լիլին» 0:1 հաշվով՝ այդպիսով կրելով իր երկրորդ պարտությունն առաջնության վերջին երեք խաղերում: ՊՍԺ-ն նույնպես կորուստներով է մոտենում Մյունխենի «Բավարիայի» հետ խաղին։ Խուան Բերնատը, Ալեսանդրո Ֆլորենցին, Լուվեն Կուրզավան, Լեանդրո Պարեդեսը, Մարկո Վերատին և Մաուրո Իկարդին տարբեր պատճառներով բաց կթողնեն հանդիպումը:

Սիրարփի Աղաբաբյան