Cryptocurrency Prices by Coinlib

«Պետք է զրոյական հանդուրժողականություն լինի ռասիզմի նկատմամբ»․ Զիդան

d5bad5a5d5bfd684 d5a7 d5a6d680d5b8d5b5d5a1d5afd5a1d5b6 d5b0d5a1d5b6d5a4d5b8d682d680d5aad5b8d5b2d5a1d5afd5a1d5b6d5b8d682d5a9d5b5 606c9aabaa624

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա լիգայի «Կադիս»-«Վալենսիա» խաղում (2:1) սկանդալի մասին:

Առաջին խաղակեսում «Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիակաբին լքեց խաղադաշտը՝ պնդելով, որ իրեն վիրավորել է «Կադիսի» խաղացող Խուան Կալան: «Վալենսիայի» ֆուտբոլիստները նույնպես ի նշան համերաշխության հեռացան, բայց 25 րոպե անց վերադարձան, և խաղը վերսկսվեց:

«Ռասիզմի նկատմամբ  պետք է լինի զրոյական հանդուրժողականություն: Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց գիտեմ, որ պետք է հարգել:

Կրկնում եմ՝ զրո հանդուրժողականություն ռասիզմի նկատմամբ: Բազմազանությունը մեզ ավելի լավն է դարձնում»,- ասել է ֆրանսիացին:

Սիրարփի Աղաբաբյան