Cryptocurrency Prices by Coinlib

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում․ տեսանյութ

d5add5b8d5b7d5b8d680 d5b0d680d5a4d5a5d5b0 d5a7 d5a2d5bcd5b6d5afd5bed5a5d5ac d5a5d680d687d5a1d5b6d5ab d5bdd5b8d682d680d5b4d5a1d5ac 606becc43720d
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

90 0 0

Գիշերը դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Տեղեկացվում է, որ 2500 քմ տարածքն ամբողջությամբ այրվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 6-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: 

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել  ԱԻՆ ՓԾ  Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։  

Տեղեկացվում է, որ 2500քմ տարածք ամբողջությամբ այրվել է։