Cryptocurrency Prices by Coinlib

«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ դուրս են մնացել մինչև մրցաշրջանի ավարտ

d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6d5a1d5b5d5ab d5a5d680d5afd5b8d682 d686d5b8d682d5bfd5a2d5b8d5acd5abd5bdd5bfd5b6d5a5d680 d5a4 606c9aa5a0b29

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Ֆուտբոլիստը կրկին մեկնել է Բրազիլիա, որտեղ նրան կվիրահատեն:

Ամենայն հավանականությամբ, Կոուտինյոն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել հունվարին: Նրանից հետո բրազիլացին շարունակում էր անհարմարություն զգալ: Մարտին իրականացվեց երկրորդ վիրահատությունը, ենթադրվում էր, որ նա կխաղա ապրիլի վերջին: Այնուամենայնիվ, երկրորդ վիրահատությունից հետո ապաքինումն անցավ անհաջող:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 14 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է երեք գնդակ և կատարել է երկու գոլային փոխանցում:

Ըստ Mundo Deportivo-ի, Անսու Ֆաթիին ևս վնասվածքը կխանգարի այս մրցաշրջանում խաղադաշտ վերադառնալ:

Այժմ Անսու Ֆաթին պատրաստվում  է մեկ այլ վիրահատության` մրցաշրջանի առաջին կեսին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո:

Անցյալ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ «Բարսայի» կազմում անցկացրած 43 հանդիպումներում 13 գոլ խփելով՝ 2019 թվականի հուլիսին իր մեծ դեբյուտից հետո։

Այս մրցաշրջանում Ֆաթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան