Cryptocurrency Prices by Coinlib

Տոկիոյում թողարկվել են Օլիմպիական խաղերի հատուկ նամականիշեր

d5bfd5b8d5afd5abd5b8d5b5d5b8d682d5b4 d5a9d5b8d5b2d5a1d680d5afd5bed5a5d5ac d5a5d5b6 d685d5acd5abd5b4d5bad5abd5a1d5afd5a1d5b6 d5add5a1 606b81efd0fa4

Ճապոնիայի փոստային ծառայությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է նամականիշների հավաքածու: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դրանք վաճառքի կհանվեն հունիսի 23-ին` խաղերի բացումից մեկ ամիս առաջ: Արտոնագրված գրքույկ կարելի է ձեռք բերել ծագող արևի երկրի ցանկացած փոստային բաժանմունքում, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքում: 25 նամականիշի արժեքը մոտավորապես 19 ԱՄՆ դոլար է:

Նամականիշի դիմային երեսին ներկայացված են 50 օլիմպիական և 23 պարալիմպիկ ամառային մարզաձևերի պատկերներ: Ֆիլատելիստների համար մատչելի կլինի նաև հատուկ ալբոմ, որտեղ հնարավոր է տեղադրել գնված նամականիշերը:

Հավաքածուն, բացի 75 սովորական նամականիշից, կներառի նաև հինգ դոլար արժողությամբ փոստային նամականիշ՝ Տոկիոյի ազգային մարզադաշտի պատկերով: