Cryptocurrency Prices by Coinlib

Վանաձորում խանութ է այրվել

d5bed5a1d5b6d5a1d5b1d5b8d680d5b8d682d5b4 d5add5a1d5b6d5b8d682d5a9 d5a7 d5a1d5b5d680d5bed5a5d5ac 606abba0557dd
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

78 0 0

Հրդեհի մասին ահազանգը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի մթերային խանութում, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել են խանութը (64 քմ) և ներսում գտնվող գույքն ու մթերքը։

Հրդեհ Ճարտարի քաղաքապետարանում. շենքը ծխահարվել է