Cryptocurrency Prices by Coinlib

«ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն սպանում են խաղացողներին: Նրանք մարդիկ են, ոչ թե մեքենաներ»․ Գվարդիոլա

d5b8d682d5a5d686d5a1 d5b6 d687 d686d5abd686d5a1 d5b6 d5bdd5bad5a1d5b6d5b8d682d5b4 d5a5d5b6 d5add5a1d5b2d5a1d681d5b8d5b2d5b6d5a5d680 606b66484816b

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կանոնավոր ռոտացիայի պատճառների մասին՝ նախատելով ղեկավար մարմիններին օրացույցի չափազանց ծանրաբեռնված լինելու համար:

«Խաղացողները մարդիկ են, ոչ թե մեքենաներ: Գիտեմ, որ նրանցից ոմանք նեղված են, քանի որ ցանկանում են ամեն օր խաղալ, բայց դա հնարավոր չէ: Եթե ​​դուք չեք փոխում կազմը, ապա դուք չեք կարողանա մասնակցել բոլոր մրցումներին, չեք հայտնվի մեր ներկայիս դիրքում:

Իհարկե, ֆուտբոլիստները կարող են խաղալ, նրանք ունեն անհավանական մտածելակերպ, բայց նրանց հանգիստ է պետք: ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն սպանում են խաղացողներին, դա չափազանց շատ է: Մրցաշրջանի սկզբից ի վեր մենք շաբաթվա կեսին ոչ մի անգամ դադար չենք ունեցել, ոչ մի անգամ:

Չկա խաղացող, որը դրան դիմակայեր ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ հոգեպես: Անհնար է»,- ասել է մարզիչը։

Սիրարփի Աղաբաբյան