Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանն ԱԱ-22-ի ընտրական փուլի գլխավոր սենսացիան է․ ի՞նչ է փոխվել հավաքականում

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b6 d5a1d5a1 22 d5ab d5a8d5b6d5bfd680d5a1d5afd5a1d5b6 d683d5b8d682d5acd5ab d5a3d5acd5add5a1d5bed5b8d680 606b2d5208a75

Օրեր անց ու առանց էմոցիաների՝ այն մասին, թե ինչպես հավաքականը կարողացավ հասնել ռեկորդային արդյունքի։

Հայաստանի հավաքականը խմբում առաջինն է Գերմանիայի, Ռումինիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ: Թիմը 9 հնարավորից վաստակել է  9 միավոր և առաջին անգամ այդքան հաջող մեկնարկել է  խոշոր մրցաշարի ընտրական փուլում։

Օրեր առաջ հայերը կամային հաղթանակ տարան Ռումինիայի նկատմամբ (3:2)՝  դառնալով գոլի հեղինակ 87-րդ և 89-րդ րոպեներին: Իսկ մինչ այդ թիմը հաղթել էր Իսլանդիային (2:0) և Լիխտենշտեյնին (1:0): Հիմա, գոնե մինչ աշուն, Հայաստանը խմբում կլինի առաջին տեղում:

Եվրո-2020-ի որակավորման ձախողում, փոփոխություններ և նոր մարզիչ

2019 թվականի նոյեմբերին Հայաստանի հավաքականն ավարտեց Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու պայքարն Իտալիայից կրած նվաստացուցիչ պարտությամբ՝ 1:9: Մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում համար դա ընդամենը երկրորդ հանդիպումն էր ազգային թիմի գլխավորությամբ, ասաց. «Այս ֆիասկոն արտացոլում է իրավիճակը հայկական ֆուտբոլում»: Դրանից առաջ, ի դեպ, Հայաստանն Ազգերի լիգայի միջոցով բաց թողեց Եվրոյի ուղեգիր նվաճելու հնարավորությունը՝ սեփական հարկի տակ զիջելով Ջիբրալթարին (0:1):

Խաղից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, իսկ ինքը՝ Խաշմանյանը, աշխատանքից հեռացվեց փետրվարին:

Նոր նախագահի ընտրություններում հաղթեց ՀՖՖ նախկին գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, որի թիմում ընդգրկված է երիտասարդական թիմերի տեխնիկական տնօրեն և համակարգող Գինես Մելենդեսը: Հենց իսպանացին էր հավաքական հրավիրել Խոակին Կապարոսին, ով աշխատում էր «Սևիլիայում» և բացահայտեց Սերխիո Ռամոսին և Խոսե Անտոնիո Ռեյեսին: Նոր մարզչի որակավորման վերաբերյալ հարցեր չկային, բայց շատերը շփոթված էին նրա ծանր հիվանդության պատճառով՝ իսպանացին քրոնիկ լեյկոզ ունի:

Բայց Կապարոսն ուրախությամբ սկսեց զբաղվել գործով։ Նա եկավ Հայաստան  կորոնավիրուսային արգելափակումներից մի քանի շաբաթ առաջ՝ ծանոթություններ ստեղծելու համար, ստեղծեց Instagram և ակտիվորեն սկսեց զբաղվել ազգային հավաքականի վերածննդով:

Թիմի նորացում, լեգեոներներ, աշխատանք արտերկրում գտնվող հայկական սփյուռքի հետ

Վերակազմավորման գործում Կապարոսին մեծապես օգնեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում  լեգեոների կարգավիճակի փոփոխությունը՝ հայկական անձնագիր ունեցող խաղացողներն այլևս օտարերկրացիներ չէին համարվում, ուստի ազգային հավաքականին հաջողվեց գրավել Խորեն Բայրամյանին, Արշակ Կորյանին և, վերջերս, Էդուարդ Սպերցյանին:  Բացի այդ, շատ երկար բանակցություններից հետո թիմին միացավ 34-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն:

Բացի Ռուսաստանից եկած հայերից, ՀՖՖ-ն գտավ ուժեղացման այլ տարբերակներ։ Հայկական անձնագիր և հավաքականի ֆուտբոլիստի կարգավիճակ ստացան կոլումբիացի Վբեյմար Անգուլոն և նիգերիացի Սոլոմոն Ուդոն: Հնարավոր էր անգամ ներգրավել հայկական արմատներով արգենտինացու՝ Լուկաս Սելարայանին MLS-ից, բայց համաճարակի պատճառով նրա ժամանումը հնարավոր չէր կազմակերպել։

Ազգային հավաքականը շատ սերտ է աշխատում հայկական հսկայական սփյուռքի հետ: Այս պահին հայտացուցակում են Սարգիս Ադամյանը (Գերմանիա), Էդգար Բաբայանը (Դանիա), Անդրե Չալիսիրը (Շվեդիա), Նորբերտո Բրիասկոն (Արգենտինա) և Ժորդի Մոնրոյը (Կոլումբիա):

Որոշակի պայմաններում ազգային հավաքականում կարող են ընդգրկվել Հայաստանից դուրս ծնված 11 անձինք: Բայց Կապարոսը դեռ այդ տարբերակը չի կիրառել։

Հայաստանի նոր հավաքական. Բարսեղյանը առաջատարն է, Յուրչենկոն գերազանցում է Բերեզովսկու ռեկորդները, իսկ Բայրամյանը պարզապես հրաշալի է

Իսպանացի մարզիչը գլխավորում էր թիմն ուղիղ մեկ տարի, որի ընթացքում հավաքականը 9 հանդիպում անցկացրեց և միայն մեկ անգամ պարտվեց՝ Մակեդոնիային (1:2) մարզչի դեբյուտային խաղում: Եվ դրանից հետո սկսվեց ազգային հավաքականի պատմության մեջ ամենաերկար անպարտելի շարքը՝ Հայաստանն 8 անընդմեջ խաղում պարտություն չի կրել, իսկ վերջին 5-ն ավարտվել է հաղթանակով: Այս ընթացքում ազգային հավաքականին հաջողվեց հաղթել Ազգերի լիգայի խմբում՝ իրենց մակարդակով հաղթելով նախորդ մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին՝ մակեդոնացիներին և վրացիներին:

Ազգային թիմի առաջատարը դարձավ «Աստանայից» Տիգրան Բարսեղյանը, որը 9 խաղում  վաստակեց 10 (3+7) միավոր: Տիգրանն աջ եզրային է, բայց հաճախ արագանում է՝ կենտրոն տեղափոխվելով: Ռումինիայի դեմ խաղում գրոհների 40%-ն անցել է նրա կողքով:

167936428 10165239075115247 191771712607172735 n

Բայրամյանը խաղում է ձախ կողմում: Նրա վիճակագրությունն ավելի համեստ է՝ 2+1, բայց Խորենն ազգային թիմում դարձել է կարևոր օղակ տեղի ֆուտբոլիստների և լեգեոներների միջև:

Դավիթ Յուրչենկոն գերազանցեց մեծն Ռոման Բերեզովսկու ռեկորդը՝ 357 րոպե չոր հանդիպում՝ 282-ի դիմաց:

Կապարոսից ազգային թիմի բազայում ավելի շատ երիտասարդական ուժ է սպասվում. Մինչ այժմ իսպանացին ներգրավել է մինչև 21 տարեկան ընդամենը երեք խաղացողի: Վահան Բիչախչյանը 6 անգամ խաղադաշտ դուրս եկավ փոխարինման և մեկ գոլային փոխանցում արեց, Էդուարդ Սպերցյանը դուրս եկավ Ռումինիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում և խփեց շատ կարևոր գոլ, Ժիրայր Շագոյանը վերջին խաղերում երկու անգամ դաշտ դուրս եկավ պահեստայինների նստարանից և բավականին լավ խաղ ցույց տվեց Ռումիանիայի դեմ:

Չի կարելի չնշել նաև վերջին խաղերում թիմի ավագ Վարազդատ Հարոյանին, ով իր լավագույն խաղն է ցուցադրում վերջին հանդիպումներում՝ իր հետևից տանելով թիմը։ Նա գերազանց էր ոչ միայն պաշտպանությունում. հենց նա էր, որ խփեց թիմի համար շատ կարևոր 2-րդ գոլը Ռումինիայի դեմ խաղում։

Եվ այս ամենը՝ առանց թիմի անվիճելի առաջատարի

Այո, թիմն իր վերջին հաջողություններին հասավ առանց Մխիթարյանի: Կապարոսի գլխավորությամբ անցկացրած չորս ուսումնամարզական հավաքներից Հենրիխը միացավ միայն մեկին՝ հոկտեմբերին, երբ հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի և Էստոնիայի հետ: Նա մեկ գնդակ խփեց 11-մետրանոցից:

Բայց Մխիթարյանը մնում է ավագը և այս թիմի կարևոր մասը: Եվրոյի ուղեգիր նվաճելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ նա կավարտի կարիերան ազգային հավաքականում, բայց Հենրիխը հերքում է ամեն ինչ: Նա չի միացել թիմին կորոնավիրուսի և Ռոմայի զբաղվածության պատճառով, իսկ այժմ նա վնասվածք է ստացել և չի մասնակցում նաև «Ռոմայի» համար շատ կարևոր խաղերին (Իտալական թիմը պայքարում է Ա սերիայում լավագույն քառյակում լինելու և Եվրոպա լիգայում հաղթելու համար):

Հենրիխին Կապարոսն  այլ սխեմայով օգտագործեց՝ երկրորդ հարձակվողի փոխարեն՝ Մխիթարյանը խաղում էր  հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում:

Նա մնում է ազգային թիմի ավագ և անկախ Հայաստանի պատմության լավագույն խաղացողը: Բացի այդ, Հենրիխը միշտ սատարում է թիմին սոցիալական ցանցերում և կապի մեջ է մնում մարզչի հետ: Նրա հետ Հայաստանը պետք է էլ ավելի ուժեղանա: Սպասենք սեպտեմբերին։

Սիրարփի Աղաբաբյան