Cryptocurrency Prices by Coinlib

Զլատանն ու «Միլանը» պայմանավորվել են պայմանագրի շուրջ

d5a6d5acd5a1d5bfd5a1d5b6d5b6 d5b8d682 d5b4d5abd5acd5a1d5b6d5a8 d5bad5a1d5b5d5b4d5a1d5b6d5a1d5bed5b8d680d5bed5a5d5ac d5a5d5b6 606b2d4da4cc4

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:

Կողմերը պայմանավորվել են պայմանագիրը մեկ տարով երկարաձգել, հայտնում են MilanNews-ը և այլ աղբյուրներ:

«Ռոսոներիները» մի քանի շաբաթ բանակցում էին շվեդի հետ, իսկ վերջին օրերին համաձայնության էին եկել: Համաձայնագրի վերջին մանրամասների շուրջ այժմ բանակցություններ են ընթանում:

Ակնկալվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի 39-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին:

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն Ա Սերիայի 16 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան