Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում Toyota–ն վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջիկների և մտել ծաղկի սրահ․ կա 4 վիրավոր

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 toyota d5b6 d5bed680d5a1d5a5d680d5a9d5ab d5a7 d5a5d5b6d5a9d5a1d680d5afd5a5d5ac d5a5d680d5abd5bfd5a1 606ad68e98a86
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

38 0 0

Մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտների, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, հետո խաչմերուկը կարգավորող լուսակրին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում, որի հետևանքով կամ 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 4–ին, ժամը 21։00-ի սահմաններում։

«Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Խնկոյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 23-ամյա Ռոզա Պետրոսյանին և 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և բախվել ծաղկի սրահի տաղավարներին»,-գրում է կայքը։

Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լոռու մարզում 54-ամյա վարորդը «Nissan Teana»-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային