Cryptocurrency Prices by Coinlib

Փորձում էր սելֆի անել պատուհանագոգին․ մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին

d683d5b8d680d5b1d5b8d682d5b4 d5a7d680 d5bdd5a5d5acd686d5ab d5a1d5b6d5a5d5ac d5bad5a1d5bfd5b8d682d5b0d5a1d5b6d5a1d5a3d5b8d5a3d5abd5b6 6069bdccaa9fb
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

5 0 0

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: Կատարվում է հետաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։  Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։

Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։

3 օր առաջ տղայի ծննդյան օրն էր։

«Կիրյուշենկա․․․ Կիրիլ․․․ Կիրիլ Ալեքսանդրովիչ․․․ Դու ինձ մոտ եկար 14 տարի առաջ։ Շնորհակալ եմ։ Սիրված եղի՛ր։ Երջանիկ եղի՛ր։ Առողջ եղի՛ր։ Հաջողակ եղի՛ր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ։ Հավատում եմ ուժերիդ։ Ու անսահման սիրում», — նման շնորհավորանք էր հրապարակել Փինջոյանն Instagram-ի իր էջում։

Ելենա Փինջոյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 10-ին Բաթումում (Վրացական ԽՍՀ)։ 1975 թվականին ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել։  1991 թվականին, երբ Ելենան ընդամենը 22 տարեկան էր, ստեղծեց «Նեպոսեդի» մանկական ստուդիան, որն ավելի ուշ բավական հայտնի դարձավ։  Երկար տարիներ Ելենա Փինջոյանն ընդգրկված է համառուսաստանյան և միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի կազմում։