Cryptocurrency Prices by Coinlib

«Ազարի հետ կապված պլաններ չկան»․ Զիդան

d5a1d5a6d5a1d680d5ab d5b0d5a5d5bf d5afd5a1d5bad5bed5a1d5ae d5bad5acd5a1d5b6d5b6d5a5d680 d5b9d5afd5a1d5b6e280a4 d5a6d5abd5a4d5a1 606a302484de4

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի ու Տոնի Կրոսի մասին, ովքեր ապաքինվում են վնասվածքներից:

«Մենք Ազարի հետ կապված ծրագրեր չունենք: Մենք չենք պատրաստվում ստիպել վերականգնվել նրան: Մենք փոքր-փոքր շարժվում ենք առաջ:

Չեմ կարող ասել, թե երբ կտեսնենք նրան խաղադաշտում: Եթե ​ նա ապաքինվի երեք օրվա ընթացքում, ուրեմն հիանալի է: Եթե ​​10 օր հետո` լավ: Մենք ուրախ ենք, որ իրավիճակը բարելավվում է:

Կրոսը մնաց ակումբի բազայում և մարզվեց մեզ հետ: Քանի որ դեռ շատ հանդիպումներ ունենք անցկացնելու, մենք հիմարություն չենք անի: Տեսնենք, թե ինչպես կգործենք այս իրավիճակում: Առողջությունն ամենակարևորն է:

Երանի իմ բոլոր խաղացողներն առողջ լինեին, բայց դա մեր գործը չէ: Ամեն ինչ շատ մեծ նշանակություն ունի: Մնացել է լիգայի տասը հանդիպումը, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա»,- ասել է Զիդանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազարը և Կրոսը մարզվում են Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբում և կարող են խաղալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում, որը կկայանա ապրիլի 6-ին:

Սիրարփի Աղաբաբյան