Cryptocurrency Prices by Coinlib

 «Մրցավարներն օգնում են «Ռեալին»՝ սկսած երիտասարդական թիմերից»․ Պիկե

d5b4d680d681d5a1d5bed5a1d680d5b6d5a5d680d5b6 d685d5a3d5b6d5b8d682d5b4 d5a5d5b6 d5bcd5a5d5a1d5acd5abd5b6d59d d5bdd5af 606889ea5c13d

«Բարսելոնայի» պաշտպան  Ժերար Պիկեն կիսվել է մանկական մրցաշարերից մեկում «Ռեալի» դեմ խաղալու իր հիշողություններով:

Կատալոնական ակումբն առաջատար էր 2:0 հաշվով, բայց պարտվեց 2:3 հաշվով: Ալբերտո Լաուրան, ով այժմ խաղում է իսպանական երրորդ դիվիզիոնի ակումբում,  հեթ-տրիկի հեղինակ դարձավ մադրիդցիների կազմում:

Հաղթական գոլը գրանցվեց Պիկեից գնդակը խլելուց հետո:

«Դա խախտում էր, տղաս: Մրցավարներն օգնում են Մադրիդի «Ռեալին»՝ սկսած երիտասարդական թիմերից»,- ասել է Պիկեն՝ դիտելով Movistar վավերագրական ֆիլմի դրվագի կրկնությունները:

Սիրարփի Աղաբաբյան