Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում ավտովթարից հետո վրաերթի են ենթարկվել մայր ու դուստր

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680d5abd681 d5b0d5a5d5bfd5b8 d5bed680d5a1d5a5d680d5a9d5ab d5a5d5b6 d5a5 606850014f34a
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

32 0 0

Բախման հետևանքով Mercedes-ը հարվածել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Երևանում ավտովթարից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկվել մորն ու դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 2-ին։

Ժամը 23։5-ի սահմաններում Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ը սահելով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը հարվածել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։