Cryptocurrency Prices by Coinlib

Հայտնի է 26–ամյա կնոջ և նրա 7 տարեկան դստեր մահվան պատճառը

d5b0d5a1d5b5d5bfd5b6d5ab d5a7 26 d5a1d5b4d5b5d5a1 d5afd5b6d5b8d5bb d687 d5b6d680d5a1 7 d5bfd5a1d680d5a5d5afd5a1d5b6 d5a4d5bdd5bfd5a5 6066011bf2874
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

114 0 0

Մոր և դստեր մարմինների վրա իրավապահները բռնության հետքեր չեն հայտնաբերել: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանյան բնակարաններից մեկում այսօր հայտնաբերված 26–ամյա կնոջ ու 7 տարեկան դստեր մահվան պատճառը եղել է շմոլ գազը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այսօր`ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը:

«Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից