Cryptocurrency Prices by Coinlib

«Կատարում համասեռամոլությունը հանցագործություն է, և աշխատողները չունեն սնունդ և ջուր: Մենք ուշացել ենք քննարկել աշխարհի գավաթի բոյկոտը»․ Կրոս

d5afd5a1d5bfd5a1d680d5b8d682d5b4 d5b0d5a1d5b4d5a1d5bdd5a5d5bcd5a1d5b4d5b8d5acd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5b0d5a1d5b6d681d5a1 60663c2ac0034

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոնի Կրոսը հայտնել է, որ կողմ չէ, որ 2022 թվականի Աշխարհի գավաթն անցկացվի Կատարում:

«Կարևոր եմ համարում ուշադրություն դարձնել խնդիրներին: Թերևս, դա պետք է արվի մրցաշարից առաջ և մրցումների ընթացքում: Սա կարող է բարելավել իրավիճակը:

Ես սխալ եմ համարում որոշում կայացնել Աշխարհի գավաթը Կատարին տալու մասին: Բայց մրցաշարի բոյկոտի քննարկումը սկսվեց մեծ ուշացումով: Կատարը ֆուտբոլային երկիր չէ, ուստի անտրամաբանական է անցկացնել այս մրցաշարն այնտեղ:

Շատ բանվորներ ստիպված են այնտեղ աշխատել՝ առանց 50 աստիճանի շոգին ընդհատելու: Նրանք չունեն բավարար քանակությամբ սնունդ և ջուր, ինչը խելահեղ է, հատկապես հաշվի առնելով այս ջերմաստիճանը: Բռնաբարվում են բանվորները:

Անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել: Միանգամից մի քանի կետ կա: Օրինակ՝ Կատարում համասեռամոլությունը հանցագործություն է, այդպիսի մարդիկ հետապնդվում են օրենքով»,- ասել է Կրոոսը:

Նախկինում ուշադրություն էր հրավիրվում Կատարում մարդու իրավունքների խախտումների իրավիճակին՝ տարբեր ձևերով, Գերմանիայում, Նորվեգիայում և Նիդեռլանդներում:

Սիրարփի Աղաբաբյան