Cryptocurrency Prices by Coinlib

Ծիծեռնակաբերդի խճուղում կայանած ավտոմեքենայում 61–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

d5aed5abd5aed5a5d5bcd5b6d5a1d5afd5a1d5a2d5a5d680d5a4d5ab d5add5b3d5b8d682d5b2d5b8d682d5b4 d5afd5a1d5b5d5a1d5b6d5a1d5ae d5a1d5bed5bf 606558f57374f
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

2 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210401/27009344/tsitsernakaberdi-xjuxum-kayanac-avtomeqenayim-txamardu-die-haytnabervel.html

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ`մարտի 31-ին: Երևանի ճանապարհային ոստիկանություն ահազանգը ստացվել է ժամը 17:10-ին։

Ապրիլի առաջին օրը կանձրևի. եղանակի տեսություն

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին: Վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: